Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ (տեսանյութ)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին Արցախում հրադադարի հաստատման գործում ՌԴ իշխանությունների և անձամբ ՌԴ նախագահի կողմից գործադրված ջանքերի համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգի արդիական հարցերը: