Բացել լրահոսը Փակել լրահոսը
125888099_2959081784191243_1391441498082725754_n
A A
Պաշտոնական

Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), է.շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի՝ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ս. թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո:
 
Քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։
 
Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։