Բացել լրահոսը Փակել լրահոսը
մասիս մայիլյան
A A
Պաշտոնական

Ողջունում ենք Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձեւերի ընդունումը. Մասիս Մայիլյան

Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանը գրել է․

Ողջունում ենք ս.թ. նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձեւերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի եւ այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների եւ բռնարարքների համար։ Խորհրդարանը նաեւ կոչ է անում դադարեցնել ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի մատակարարումը՝ Արցախի դեմ ագրեսիայում նրա մեղսակցության պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Բարձր ենք գնահատում Նիդերլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը, որը վկայում է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների եւ արդարության գաղափարներին հավատարմության, ինչպես նաեւ մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիության եւ դրանց կանխարգելման ու դատապարտման շուրջ նրանց վճռական դիրքորոշման մասին։ Հուսով ենք, որ Նիդերլանդների խորհրդարանի այս քայլը նախադեպ կհանդիսանա նաեւ այլ երկրներում նմանատիպ որոշումների ընդունման համար։

Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ որտեղ կոչ է արել միջազգային հանրությանը որպես Ադրբեջանին զսպելու եւ պատասխանատվության ենթարկելու միջոց այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ կիրառել անհատական բնույթի պատժամիջոցներ: