Բացել լրահոսը Փակել լրահոսը
4aa8ca3f04028dd637f3a5809a6b58c6_XL
A A
Պաշտոնական

Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով: Այդ մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից:
 
Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է: