Բացել լրահոսը Փակել լրահոսը
1035153
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախ ժամանած ՌԴ փրկարարական խմբի ղեկավարներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին: Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իրականացվելիք գործունեության առնչությամբ Արցախի իշխանությունների անունից բարձր աջակցություն հայտնելով՝ նշել եմ, որ պատերազմական գործողությունների դադարից հետո խաղաղ բնակչության բնականոն և անվտանգ կյանքի ապահովման համար մեծ ծավալի աշխատանք է սպասվում, և համոզմունք եմ հայտնել, որ Արցախի գործընկեր կառույցի հետ արդյունավետ ու փոխգործակցված գործունեություն կծավալվի»,-գրել է Հարությունյանը: