Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քննարկվում են բոլոր առաջարկվող լուծումները. Լենա Նազարյան (տեսանյութ)

Իրավիճակի կայունացման համար լուծումներ քննարկվում են, բայց որոշում դեռ չկա։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

«Քննարկվում են բոլոր առաջարկվող լուծումները, քննարկումներ տեղի են ունենւմ և՛ խմբակցությունում, և՛ վարչապետի հետ»։ Ըստ Նազարյանի՝ ստորագրված եռակողմ փաստաթուղթը թելադրված է եղել իրավիճակով․

«Եռակողմ հայտարարության ստորագրման օրը ինչ-որ հրոսակախմբեր մտան Ազգային ժողով, Կառավարություն, մենք պետք է համոզվենք, որ բռնության կոչեր չպետք է լինեն»։

Նազարյանը հայտարարեց՝ ԲՀԿ պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ով նաև Գագիկ Ծառոկյանի փեսան է, եղել է այն ջարդարարների խմբում, ովքեր ներխուժել են Կառավարությսն շենք և ջարդուփշուր արել շենքերը․

«Երբ այդ երևույթնեը կդապարտվեն նրանց կողմից, թող պահանջեն Կառավարության հրաժարականը»։