Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփանակերտ
A A
Պաշտոնական

Մինչ օրս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 725 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ճեպազրույցի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը խոսել է Հայաստանից Արցախ վերադարձող փախստականների մասին։

«Սույն թվականի նոյեմբերի 15-ին ռուսական խաղաղապահ ուժերի պարետային ծառայության և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 475 փախստական։ 2020 թվականի նոյեմբերի 14-ից իրենց բնակության վայր է վերադարձել 725 մարդ, որոնք ավելի վաղ ռազմական գործողությունների պատճառով լքել էին Լեռնային Ղարաբաղի տարածքը»,- ասել է Կոնաշենկովը։

Գեներալ-մայոր Կոնաշենկովը հավելել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է զոհերի մարմինների փոխանակումը։ Դա տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ։