Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Նաղդալյան
A A
Պաշտոնական

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց. խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Շուշի քաղաքից հրաժարվելու հարցի՝ խաղաղ գործընթացի փաստաթղթերում ներառված լինելու վերաբերյալ հարցին

Հարց. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեր Շուշին: Ինչպես կմեկնաբանեք՝ որ փաստաթղթերում և ինչ ձևով է քննարկվել Արցախի Շուշի քաղաքի հանձնման հարցը:

Պատասխան. Հստակ նշեմ, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, որ այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում: