Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուս խաղաղապահների մտնելուց հետո Արցախի ՊԲ-ն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի. վարչապետ (տեսանյութ)

Արցախի պաշտպանության բանակն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի։ Այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ա1+»-ի այն հարցին, թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախի պաշտպանության բանակը ռուս խաղաղապահների՝ Արցախ մուտքից հետո։

«Երբ ես խոսում եմ 20-30 հազար զինվորների մասին, այդ զինվորների մի հսկայական մասը հենց Արցախի պաշտպանության բանկի զինվորներն են, և սա նշանակում է, որ Արցախի պաշտպանության բանակը կա, շարունակելու է գոյություն ունենալ, այն պետք է զարգանա և երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։