Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan (1)
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Վրաստան. երկու խաղացող բացակայում է

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոային պատվիրակությունը ժամանել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ նոյեմբերի 15-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի Վրաստան - Հայաստան հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կորոնավիրուսի թեստի դրական պատասխանների պատճառով Վրաստան չեն մեկնել կիսապաշտպաններ Էդգար Բաբայանն ու Աղվան Պապիկյանը, ինչպես նաև ՀՖՖ օպերատորը և թարգմանիչը: 

 

Այդպիսով, Հայաստանի հավաքականը Վրաստան է մեկնել հետևյալ կազմով.

 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Գրիգոր Մելիքսեթյան – «Գանձասար-Կապան»

Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա»

 

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Անդրանիկ Ոսկանյան – «Վան»

 

Կիսապաշտպաններ

Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Կարեն Մուրադյան – «Արարատ»

 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա) 

 

Հայաստանի հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանցում: Այսօր Երևանի ժամանակով 18:15-ին «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ ժամը 19:00-ին տեղի կունենա մեր հավաքականի նախախաղային մարզումը: