Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱՀ ԱԻՊԾ-ն՝ զինծառայողների մարմինների փոխանակման մասին

Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության նախաձեռնությամբ, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործուն մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակում:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը երկու կողմի համար կարևորել է այդ առաքելությունը, ընդգծել, որ ծառայությունը պատրաստ է մարդասիրական նպատակներով ցանկացած աշխատանքի:
 
Օրվա երկրորդ կեսին փրկարարական մի քանի ջոկատներ իրենց անմիջական մասնակցությունն են բերել դիերի որոնման և փոխանակման գործում:
 
Փրկարարների հումանիտար աշխատանքը տեղում համակարգել է Կարեն Սարգսյանը՝ համագործակնցելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ԿԽՄԿ առաքելության պատասխանատուների հետ: