Բացել լրահոսը Փակել լրահոսը
1034799
A A
Պաշտոնական

ՌԴ-ն Հայաստանում սահմանային 5 լրացուցիչ ուղեկալ է տեղակայել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ է տեղակայել: «ՌԻԱ նովոստ»-իին այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում սահմանապահ ծառայության բազայում տեղակայել է 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ»,- ասել է Բորտնիկովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերը լուծելու հարցով հրավիրված խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 «Իզվեստիա»-ի տեղեկացմամբ, ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, ասել է.

«Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բազայի վրա տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանապահ կետ ՝ երկու կետ Հայաստանի և Նախիջեւանի Հանրապետության սահմանին ՝ Երասխում և Պարույր Սևակում, երկու կետ Հայաստանի եւ Իրանի սահմանին ՝ Մեղրիում և Սիգիրում(Сыгыр) և 5-րդ կետը սահմանի վրա ՝ Տեղում»: