Բացել լրահոսը Փակել լրահոսը
1034796
A A
Պաշտոնական

Պուտինը հրամանագիր է ստորագրել է ԼՂ-ի համար հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու մասին (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման  միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում ներգրավվելու են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ, իսկ կազմակերպչական հարցերը դրվում են պաշտպանության նախարարության վրա: