Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լենա Նազարյան
A A
Պաշտոնական

Կայացել է Փաշինյանի ու «Իմ քայլի» հանդիպումը. Լենա Նազարյանը մանրամասներ է ներկայացնում

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրել է․

Քիչ առաջ ավարտվեց Իմ Քայլը խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։

Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման արդյունքում պատճառված վնասը։ Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անլիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն ապահովելու համար։