Բացել լրահոսը Փակել լրահոսը
սարհատ
A A
Պաշտոնական

Պարզվում է, որ Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են հայկական (կամ ռուսական) ուժերի տարածքում․ Սարհատ Պետրոսյան

Կադաստարի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուրեմն արել ենք շատ պարզ բան։ ՌԴ գլխավոր շտաբի հրապարակած քարտեզը դրել ենք Google Maps-ի վրա (քարտեզի հղումը մեկնաբանությունում):
Պարզվում է որ Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են հայկական (կամ ռուսական) ուժերի տարածքում։ Այն դեպքում, երբ 2-3 օր է մարդիկ ինչ ասես չեն քննարկում, էլ չեմ ասում քանի հոգի ա զանգել ասել "արի գնանք խաչքարերը բերենք"։
 
Իհարկե մեր արածը ճշգրիտ չի ու կարիք ունի եւս մեկ մասնագիտական ու ճշգրիտ տեղադրման։ Թող արձագանքեն պատկան ու կարող մարդիկ եւ մարմինները։ Կուղղենք եթե լինեն ավելի հստակ տվյալներ։
Տարբեր տեղեկատվական սիրուն բաներներ ու լոգոներ տպող պետական մարմիններում չկա՞ր մի հոգի, որ նման բան ասեր կամ աներ։ Իհարկե դեմարկացիան նախեւառաջ կադաստրի գործն է, բայց քանի որ այն վերածվել է “պրոակտիվ չափագրման լվացքատան”, ապա դատարկ սպասումներ չունենք։
Հիմա հաջորդ խնդիրը։ Ամարասը 5 կմ դուրս ա մնում մեր տարածքից։ Ուստի առաջիկա մի քանի օրերին նորմալ բանակցությունների դեպքում հնարավոր է փորձել (միգուցե այլ համարժեք տարածք զիջելով) 4-րդ դարին թվագրվող Ամարասը հետ բերել։
Պատրաստ է արդյո՞ք կապիտուլացված իշխանությունը նման բանակցության։ Իմ կարծիքով՝ ոչ։ Երանի սխալվեմ...»: