Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդուարդ Աղաջանյան
A A
Պաշտոնական

Վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։

Այսօր արդեն մասամբ հնարավոր է եղել աշխատանքների վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով։
Հայտնում եմ, որ անկարգության պատասխանատուների մի մասն արդեն նույնականացվել է և ձերբակալվել։ Ընթանում են աշխատանքներ մյուսների հայտնաբերման ուղղությամբ։ Բոլոր պատասխանատուները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»։