Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Վիվառոն, ընկերության հիմնադիրը և նրան պատկանող ընկերությունները ներգրավված չեն քաղաքական պրոցեսներում

Վիվառո ընկերության Մամուլի պատասխանատուի մեկնաբանությունը
 
Երկրորդ օրն անընդմեջ, բացարձակ մտացածին երանգներով, քաղաքական գործիչներից մեկը հնչեցրել Վիվառոյի տնօրեն Վիգեն Բադալյանի անունը։ Մեր ընկերությունը, որպես Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների որորտի առաջատար, որևէ առնչություն չունի քաղաքականության հետ։ Նույնկերպ են նաև մեր տնօրենի մոտեցումները։ Պարոն Բադալյանը Հայաստանի շատ քաղաքացիների նման, իր նշանակալի ներդրումն է ունեցել պետության եւ պետականության ամրապնդման հարցերում, հատկապես պատերազմի դժվարին օրերին և շարունակելու է իր ծառայությունները որպես Հայաստանի օրինակելի քաղաքացի։ Քաղաքականությամբ զբաղվողներն է՛լ, մեր պետության կայունության ամրապնդման ու զարգացման գործում, վստահաբար հենվելոու են, այդ թվում, օրինապաշտ բիզնեսի  ներկայացուցիչների գաղափարների ու մոտեցումների վրա։