Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հադրութի բնակիչները հանդիպեցին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին (տեսանյութ)

Հադրութցիներն այսօր Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատներ այցելելուց հետո եղան նաև ԱՄՆ դեսպանատան մոտ։ Նրանց ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը: Հավաքվածներից երեք հոգի ներկայացրել են իրենց պահանջը, հայտնել, որ դեմ են Հադրութի դեօկուպացմանը։

Նրանք նաև նամակ են հանձնել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ դեսպանը հրավիրելու է կլոր եղան, որին կարող են մասնակցել նաև այսօրվա ակցիայի մասնակիցները։ Խոստացել են, որ առաջիկայում կապ կհաստատեն․ «Հադրութը պետք է անպայման լինի Արցախի Հանրապետության տարածքում։ Հադրութը պետք է մնա հադրութեցուն»։