Բացել լրահոսը Փակել լրահոսը
66a118436580470a0145f1f210910360
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ԼՂ-ի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը

Ռուսաստանը փակ քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

ТАСС գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, գրում է.

«Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնեց Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից ԼեռնայինՂարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնության մասին», - ասաց աղբյուրը:

Նշվում է, որ հանդիպումն անցել է փակ ձևաչափով։