Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահրամ Պողոսյան
A A
Պաշտոնական

«Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից». Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամլո քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:
Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: