A
A
Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ԱԱԾ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ԱԱԾ։ Այս մասին տեղեկացրել է ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը։
Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանն այսօր մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքին։
ԱԱԾ են տարվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը և ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։
ՀՅԴ Գերագույն մարմինը վստահեցնում է, որ անկախ բռնաճնշումներից, Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված պայքարը շարունակվելու է: