A
A
Խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել․ Էդ․ Աղաջանյան
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրառում է արել․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել։ Այս պահին միջոցառումներ են իրականացվում սույն անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։
Չնայած այն հանգամանքին, որ ուղիղ եթերում ոստիկանության ներկայացուցիչը բազմիցս նշեց, որ սադրանքի հեղինակը քաղաքացիական անձ էր, և ոստիկանությունը չէր կարող նման անհեթեթ գործողություն իրականացնել, որոշ լրատվամիջոցների կողմից եղածը համառորեն մեկնաբանվում է որպես ոստիկանության կողմից իրականացրած սադրանք, ինչը, կրկնում եմ, իրականության հետ որևէ աղերս չունի։
Սադրիչի ինքնությունը պարզելուն պես հանրությանը հավելյալ կտեղեկացնենք։
Ողջախոհություն բոլորիս։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, որտեղ արդեն մի քանի ժամ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող քաղաքացիները, միջադեպ տեղի ունեցավ:
Հանկարծ ամբողջ մի հատված պատվեց ծխով, ամենայն հավանականությամբ ծխաբեր սարքից: