Բացել լրահոսը Փակել լրահոսը
58661dab-fdcc-414b-9cde-e03f0b56c3c3_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը հարցաքննվել է որպես վկա (տեսանյութ)

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ԱԱԾ-ում որպես վկա է հարցաքննվել, դուրս գալով շենքից ասաց նա: «Ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ, որպես վկա եմ հարցաքննվել», - ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության:

Ապա Վանեցյանը նորից շեշտեց, որ այս իրավիճակից կարելի էր խուսափել, եթե երկիրը, իր ձևակերպմամբ, «նորմալ կառավարվեր»:

Հիշեցնենք, որ Վանեցյանի ղեկավարած կուսակցությունը ևս այսօր մասնակցում էր 17 քաղաքական ուժերի կողմից հրավիրված հանրահավաքին: