Բացել լրահոսը Փակել լրահոսը
124896272_4030754573604646_4258942868911370468_n
A A
Պաշտոնական

Ամեն ինչ դեռ կորած չէ. իրավաբան

Իրավաբան Գեւորգ Սլոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ամեն ինչ դեռ կորած չէ ...

✅ ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝ որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:
✅ Միջազգային պայմանագրերի մասին՛՛ ՀՀ օրենքի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ միջազգային պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն է՝ անկախ դրա անվանումից:
✅ Նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:
✅ ՀՀ վարչապետի, Արդբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված փաստաթուղթն իրենց իսկ կողմից անվանվել է որպես հայտարարություն, սակայն ՛՛Միջազգային պայմանագրերի մասին՛՛ ՀՀ օրենքի 2-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով այն հանդիսանում է որպես համաձայնություն, հետևաբար՝ ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, որը վերը նշված իրավանորմերի ուժով միանշանակորեն կրում է քաղաքական ու ռազմական բնույթ:
✅ ՀՀ Ազգային ժողովը ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կարող է ոչ միայն վավերացնել, այլև կասեցնել կամ չեղյալ հայտարարել նշված միջազգային պայմանագիրը:
? Քանի որ ստորագրված խայտառակ հայտարարությունը վերաբերում է նաև ՀՀ տարածք համարվող Սյունիքին մարզով անցնող ինչ որ ճանապարհի, ապա կարևոր է արձանագրել նաև հետևյալը:
✅ ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի համաձայն,
վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:
✅ Նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: