Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի առաջիկա խաղերն անժամկետ հետաձգվել են

Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության առաջիկա խաղերն անժամկետ հետաձգվել են։ Այդ մասին հայտնում է լիգայի ֆեյսբուքյան էջը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, անվտանգության նկատառումներից ելնելով, Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգան որոշում է կայացրել կանոնավոր առաջնության նոյեմբերի 10-ին նախատեսված հանդիպումները, առայժմ անժամկետ, հետաձգել:

Նոր փոփոխությունների դեպքում լրացուցիչ կծանուցենք», - նշված է այսօր հրապարակած հայտարարության մեջ: