Բացել լրահոսը Փակել լրահոսը
արծրուն հովհաննիսյան
A A
Պաշտոնական

Արծրուն Հովհաննիսյանի ինքնազգացողությունը լավ է

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է: Այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նա ունեցել է ճնշման տատանումներ և այժմ հետազոտություն է անցնում,  ինքնազգացողությունը լավ է»,- ասաց Ստեփանյանը:

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները: