A
A
Ռաֆայել Նադալը գերազանցեց Ջիմի Քոնորսի 32 տարվա վաղեմության ռեկորդը
Աջակցիր «Ա1+»-ինՌաֆայել Նադալը նոր ռեկորդ է սահմանել համաշխարհային թենիսի պատմության մեջ:
Ինչպես հաղորդում է Պրոֆեսիոնալ թենիսիստների միության պաշտոնական կայքը, իսպանացի թենիսիստն արդեն 790 շաբաթ շարունակ տեղ է զբաղեցնում աշխարհի 10 լավագույն թենիսիստների ցանկում: Այդ ցուցանիշով նա առաջ է անցել ամերիկացի Ջիմի Քոնորսից, որը լավագույն տասնյակում ընդգրկվել էր 789 շաբաթում: Երրորդ տեղում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է՝ 734 շաբաթ:
Ահա լավագույն տասնյակում երկար ժամանակ մնացած 10 թենիսիստները.
- Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 790 շաբաթ (25.04.2005 - …)
- Ջիմի Քոնորս (ԱՄՆ)՝ 789 (23.8.1973 - 25.9.1988)
- Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 734 (14.10.2002 – 31.10.2016)
- Իվան Լենդլ (Չեխոսլովակիա)՝ 619 (7.7.1980 – 10.5.1992)
- Փիթ Սամփրաս (ԱՄՆ)՝ 565 (10.9.1990 – 1.7.2001)
- Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 555 (19.3.2007 – 29.10.2017)
- Շտեֆան Էսբերգ (Շվեդիա)՝ 493 (9.9.1985 – 12.2.1995)
- Գիլերմո Վիլաս (Արգենտինա)՝ 484 (12.8.1974 – 20.11.1983)
- Բորիս Բեքեր (Գերմանիա)՝ 436 (8.7.1985 – 7.11.1993)
- Բյոռն Բորգ (Շվեդիա)՝ 421 (3.6.1974 – 20.6.1982)