A
A
Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԳիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։
Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։
Տուժածներ` մայրաքաղաքում չկան։
Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։
Ավելի ուշ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են.
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։
Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։
Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։
Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։