Բացել լրահոսը Փակել լրահոսը
1034353
A A
Պաշտոնական

Թուրքիայի ֆինանսների նախարարը՝ Էրդողանի փեսան, հրաժարական է տվել

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը իր Ինստագրամի միկրոբլոգում հայտնել է հրաժարական տալու մասին։ Ալբայրաքն ինստագրամյան իր էջում գրառում է արել՝ որպես հրաժարականի պատճառ նշելով առողջական խնդիրների առկայությունը։

«Որոշում եմ կայացրել առողջական խնդիրներիս պատճառով դադարեցնել նախարարի պարտականությունների կատարումը, որոնք իրականացրել եմ մոտավորապես 5 տարի շարունակ»,- նշված է Ալբայրաքի գրառման մեջ։

Նշենք, որ  Բերաթ Ալբայրաքը նախագահ Էրդողանի փեսան է: