Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրթիռ
A A
Պաշտոնական

Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը․ ԱՀԻՊԾ

Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։
Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։
Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։
 
Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։
 
ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել
բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
 
Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։
 
Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։
 
Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
 
Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։