Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kadimjan
A A
Սպորտ

«Նեմանը» Գեղամ Կադիմյանի դուբլի շնորհիվ ջախջախեց մրցակցին և պահպանեց 3-րդ տեղը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում:

Այսօր կայացած 28-րդ տուրի խաղում մեր ֆուտբոլիստը թիմը՝ «Նեմանը», հյուրընկալվեց ետնապահ «Սմոլևիչին»: Գեղամ Կադիմյանը խփելով վերջին երկու գոլերը, օգնեց նեմանցիներին 4:1 հաշվով ջախջախել մրցակցին:

Այդպիսով, «Նեմանը» երկու պարտությունից հետո կարևոր հաղթանակ տարավ և վաստակեց 50 միավոր: Թիմը շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը և պայքարել չեմպիոնի կոչման համար: Նախավերջին՝ 29-րդ տուրի խաղը, «Նեմանը» կանցկացնի սեփական դաշտում, նոյեմբերի 22-ին, մեկ այլ ետնապահ «Սլուցկի» հետ: