Բացել լրահոսը Փակել լրահոսը
ստեփանակերտ
A A
Պաշտոնական

Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը, ավերածությունները շատ են

Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ը:

Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։

Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։

Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են։