A
A
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլույի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում աղբյուրը:
«Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման», - նշել է զրուցակիցը:
Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Քննարկումները միտված են եղել ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման տարբերակների որոնմանը