Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժոնաթան Լաքոտ
A A
Պաշտոնական

Ֆրանսիան օգնություն կտրամադրի Հայաստանի առողջապահական համակարգին․ Ջոնաթան Լաքոտ

Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության համատեքստում  Ֆրանսիան շտապ բժշկական օգնություն է տրամադրում  Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին։Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Դեսպանը հայտնել է , որՀայաստան են այցելելու  օրթոպեդիայի և վերականգնողական ոլորտներում  մասնագիտացած վիրաբույժներ։ Բացի այս առաքելությունից , Ֆրանսիան բժշկական սարքավորումների և դեղորայք կուղարկի Հայաստան։
«Այս օգնությունը ցույց է տալիս Ֆրանսիայի համերաշխությունը հակամարտության զոհերին»,-գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը։