«Ալաշկերտն» ու «Արարատը» մտան գավաթի քառորդ եզրափակիչ, Գլիշիչը գոլը նվիրեց հայ զինվորներին
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում կայացան 1/8 եզրափակիչ փուլի պատասխան առաջին խաղերը:
Երևանի «Ալաշկերտն» Ալեքսանդր Գլիշիչի խփած միակ գոլի հաշվին սեփական դաշտում պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին» և երկրորդ անգամ հաղթեց իր մրցակցին (2:1): Ի դեպ, սերբ ֆուտբոլիստն իր գոլը նվիրեց հայ զինվորներին, ովքեր այժմ Ղարաբաղում պայքարում են թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:
Երևանի «Արարատը», ինչպես և առաջին խաղում, վստահ հաղթեց Հայաստանի 1-ին խմբում հանդես եկող «Սևանին»՝ 3:1: Այդպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 6:1:
«Ալաշկերտն» ու «Արարատը» մտան Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ և միացան երկրի գավաթակիր «Նոային», չեմպիոն «Արարատ-Արմենիային» ու «Վեստ Արմենիային»: Մնացած երեք մասնակիցները ի հայտ կգան պատասխան հետևյալ խաղերում.
09.11. «Նորավանք» - «Վան» (առաջին հանդիպում՝ 0:0)
22.11. «Փյունիկ» - «Ուրարտու» (1:2)
«Լոռի ՖԱ» - ԲԿՄԱ (0:0)