Բացել լրահոսը Փակել լրահոսը
Depositphotos_25989133_small_Korsika
A A
Պաշտոնական

Ֆրանսիայի Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության ճանաչման

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից հայտնում են.

«2020 թ. նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության ճանաչման:

Բանաձևում մասնավորապես նշված է, որ Կորսիկայի Խորհրդարանը.
• Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան և անընդունելի է համարում ուժի այդ կիրառումը:
• Իր անսասան աջակցությունն է հայտնում խաղաղության և ազատության ձգտող հայ բնակչությանը:
• Դիմում է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության բոլոր անդամ պետություններին՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով՝ հաշվի առնելով, որ դա կնպաստի Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության տևական կարգավորմանը:
• Կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության բոլոր անդամ պետություններին հաստատակամորեն ներգրավվել հակամարտության լուծման և Արցախի ու նրա բնակչության համար տևական խաղաղության հաստատման ուղիների որոնման հարցում»: