Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastabni gavat
A A
Սպորտ

Այսօր կկայանան Հայաստանի ֆուտբոլի գավաթի պատասխան հանդիպումներ

VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունուն այսօր կկայանան 1/8 եզրափակիչ փուլի պատասխան առաջին երկու հանդիպումները: 

2019թ Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի կրկնակի գավաթակիր Գյումրիի «Շիրակին»: Թիմերի առաջին խաղն ավարտվել է ալաշկերտցիների հաղթանակով՝ 2:1:

Հայաստանի 1-ին խմբի առաջատարներից մեկը՝ «Սևանն», իր հարկի տակ կհյուրընկալի Հայաստանի հնգակի գավաթակիր «Արարատին»: Սեպտեմբերին կայացած առաջին խաղում արարատցիները խոշոր հաշվով հաղթանակ են տարել՝ 3:0:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապան» - «Վեստ Արեմնիա» խաղը չի կայանալու, քանի որ կապանյան ակումբն դադարեցրել է ելույթները Հայաստանի առաջնությունում և գավաթի խաղարկությունում: «Լոռի ՖԱ» - ԲԿՄԱ և «Փյունիկ» - «Ուրարտու» հանդիպումները հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով: Մրցաշարի երկու նորեկների՝ «Նորանվանքի» և «Վանի» պատասխան խաղը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, Չարենցավանում: