Բացել լրահոսը Փակել լրահոսը
124153606_643998039630906_2865811138210544104_o
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»: