Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Հայազգի ձյուդոյիստները Եվրոպայում ոսկե մեդալներ են նվաճել Ռուսաստանի համար

Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոիստներ Արմեն Աղայանն ու Դավիթ Կարապետյանը ոսկե մեդալներ են նվաճել Խորվաթիայում կայացած ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնություններում: Այդ մասին հայտնում է РИА Новости կայքը: 

73 կգ քաշային կարգում Արմեն Աղայանը եզրափակիչում հաղթել է իր համերկրացի Խամզատ Ախմարովին: 81 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Կարապետյանը նախնական փուլերում ծնկի է բերել Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին, իսկ եզրափակիչ մենամարտում 33 վայրկյանում հաղթել է ուկրաինացի Արտյոմ Բուբիրյային՝ արդարացնելով և ռուս, և հայ մարզասերների սպասելիքները:

Նշենք, որ ձյուդոյի Եվրոպայի սույն առաջնությանը մասնակցում են 37 երկրների 356 ձյուդոյիստ՝ 152 աղջիկ, 204՝ տղա: Հայաստանի հավաքականը հասկանալի պատճառով բաց է թողնում մրցաշարը: