Բացել լրահոսը Փակել լրահոսը
main43644793_0df3e15e49df1bc9f10c993ec5922473
A A
Քաղաքականություն

Սերգեյ Նարիշկինը նշել է՝ որտեղից է ստացել Ղարաբաղում սիրիացի զինյալների մասին տեղեկությունները (տեսանյութ)

 ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ է ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից:

Ria.ru-ի փոխանցմամբ՝ Նարիշկինը մասնավորապես ասել է.

«ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից ու առաջին հերթին` Սիրիայից: Այդ տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»,- ասել է Նարիշկինը: