Բացել լրահոսը Փակել լրահոսը
88888888888
A A
Պաշտոնական

15-ամյա դադարից հետո System of a down-ը նոր երգեր է ստեղծել՝ նվիրելով Արցախին (տեսանյութ)

System of a Down ռոք խումբը վերջին 15 տարվա դադարից հետո նոր երգեր է թողարկել՝  նվիրված Արցախում ընթացող պատերազմին:  Խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է երգերի անվանումները՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»:

«Այս երկու երգերը պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանը հռչակել իրենցը, այլև անպատիժ իրականացնում են ցեղասպան գործողություններ մարդկության նկատմամբ՝ իրենց նպատակին հասնելու համար: Նրանք անում են դա հիմա՝ մտածելով, որ աշխարհը բավական զբաղված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով և քաղաքացիական անհնազանդություններով, որպեսզի արձագանքի իրենց վայրագություններին»,- գրել է Թանկյանը: