Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կան լոգիստիկ դժվարություններ, բայց «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Երեկ գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են, ակտիվությունը փոքր-ինչ նվազել է։ Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով Շուշի քաղաքի մերձակա համայնքներում, ձորակներում և այլուր գտնվող հակառակարդի դիվերսիոն խմբերը փորձում են որոշակի խնդիրներ լուծել. Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ, հրետանու կիրառությամբ, նաեւ ադրբեջանական զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ փոքր գրոհող խմբերով նվազագույն քանակի զրահատեխնիկայով հրետանու կրակի աջակցությամբ փորձել են առաջ գալ՝ հետ են շպրտվել, կրել են կորուստներ։

Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա անտառների, համայքների դիվերսիոն խմբերին, դրանք հանդիպելով մեր զինված ուժերի դիմադրությանը, որոշները երկար մարտերի չեն բռնվել, օղակվել են և ջախջախվել։ Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ մարտերն այս գիշեր էլ կշարունակվեն նույն կերպ, ինչպես նախորդ գիշերը։

Հովհաննիսյանը վստահեցրեց Շուշիի և հարակից շրջանների բնակիչները զենքը ձեռքներին պաշտպանում են իրենց հողը։

«Կան դժվարություններ, կան դժվարություններ տեխնիկական, կան դժվարություններ լոգիստիկ, բայց  «Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է»։

 ՊՆ ներկայացուցիչի խոսքով, ոչնչացված ամեն դիվերսանտի գրպանում կա ադրբեջանական դրոշը և ըստ էության նրանք կլինեն մինչեւ ադրբեջանական դրոշի օրը՝ նոյեմբերի 9-ը։