A
A
Պետդումա է ներկայացվել Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահների անձեռնմխելիության ընդլայնման մասին օրինագիծ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի խորհրդարանը ներկայացրել է ՌԴ-ի նախկին նախագահների անձեռնմխելիության ընդարձակման վերաբերյալ օրինագիծը
Հինգշաբթի օրը Ռուսաստանի խորհրդարան մուտք է գործել մի օրինագիծ, ըստ որի ՌԴ-ի նախկին նախագահների անձեռնմխելիությունը կտարածվի ողջ կյանքի ընթացքում իրավախախտումների նկատմամբ:
Նախկին նախագահներն արդեն վաղուց ունեն ցմահ անձեռնմխելիություն, որն իրենց պաշտպանում է հետապնդումից՝ իրենց ծառայողական պարտականությունների իրականացման ժամանակ կատարված իրավախախտումների համար: Այդ օրենը ընդունվել էր այն ժամանակ, երբ Ռուսաստանի առաջին հետխորհրդային նախագահ Բորիս Ելցինը կառավարության ղեկը հանձնեց Պուտինին:
Նոր օրենքը նաև կդժվարացնի նախկին նախագահների երկարացված անձեռնմխելիության վերացումը:
Դրա համար անհրաժեշտ է, որ խորհրդարանի վերին պալատը ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկի անձեռնմխելիության վերացմանը ՝ ստորին պալատի մեղադրանքների հիման վրա, երբ խոսքը վերաբերում է դավաճանությանը և այլ ծանր հանցագործություններին:
Օրինագիծը կընդունվի, երբ Պետդուման կողմ քվեարկի երեք ընթերցմամբ, վերին պալատը սատարի դրան, եւ երբ այն կստորագրի Պուտինը: