A
A
Ադրբեջանում գերության մեջ մահացած Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետեւանքով
Աջակցիր «Ա1+»-ինԴատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանում գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետեւանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
«Դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության համաձայն` մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, առկա է բռնի մահ»- ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք,որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը մահացել է: