Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են․
 
Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է: Այն ներառում է դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:
Շուտով Հայաստանում կլինեն նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից ուղևորվող բեռները:
 
Հիշեցնենք, որ սփյուռքից Հայաստան ժամանող հումանիտար օգնությունը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: