A
A
Իսպանիայում դարպասապահը գոլ է խփել 95-րդ րոպեին, բայց հետո գնդակ է բաց թողել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւշագրավ միջադեպ է տեղի ունեցել Իսպանիայի մարզային առաջնությունում կայացած «Վիներոսա» - «Պենյիսկոլա» հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, խաղի 95-րդ րոպեին տանտերերի դարպասապահը միանալով թիմակիցների գրոհին, հեռահար հարվածով գրավել է հյուրերի դարպասը և հավասարեցրել հաշիվը:
Սակայն, գոլից հետո նա չի հասցրել ժամանակից վերադառնալ իր դարպասը, և «Պենյիսկոլայի» ֆուտբոլիստը կենտրոնից կատարած հարվածով խփել է երկրորդ գոլը և հաղթանակ պարգևել իր թիմին: