Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրթիռակոծություն
A A
Պաշտոնական

Ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում, հրետակոծվել է Շուշին

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։
 
Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։
 
Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։
 
Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։