A
A
Արցախի Մարտունի քաղաքը Ադրբեջանի կողմից ենթարկվել է ռմբակոծության
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Մարտունի քաղաքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթարկվել է ռմբակոծության: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից:
«Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը:
Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը կապված է բնակչության իրազեկման համար` կապված երկնային տիրույթում հայտնվող հակառակորդի օդուժի և սպասվող սպառնալիքի հետ: