Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել մարդու համար ֆոսֆորային ռումբի վտանգի մասին (տեսանյութ)

Հ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում որոշ տեղեկություններ է հայտնում ֆոսֆորի և դրա վտանգավորության մասին։

«Ֆոսֆորն ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ»,- գրել է Ստեփանյանը։

Նրա տեղեկություններով՝ անգամ բժշկական օգնություն տրամադրելիս պետք է զգույշ լինել և տեղեկացված։ Ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին օգնություն ցուցաբերող բուժաշխատողն անգամ վերքը մշակելիս կարող է այրվածքներ ստանալ։ Դրա համար էլ բուժաշխատողը պետք է վերապատրաստված լինի՝ նաև ինքն իրեն չվնասելու համար։

Այդ զինատեսակի կիրառման ապացույցները բազմաթիվ են։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։