Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առողջապահության նախ․
A A
Պաշտոնական

Առողջապահության նախարարությունը՝ կենտրոնացած ձեռքբերումների և մարդասաիրական օգնության մասին

Առողջապահության նախարարության հայտարարությունը՝ կենտրոնացած ձեռքբերումների և մարդասաիրական օգնության մասին.

«Բժշկական կենտրոնների հարգելի բժիշկներ,
 
Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։
 
Այն է՝ տվյալ հիվանդանոցի տնօրինության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի պահեստում՝ տեղում կտրամադրվի, իսկ չլինելու դեպքում՝օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։
 
Տեղեկացնենք նաև, որ մինչ օրս առողջապահահության նախարարության կողմից մատակարարվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով»։